Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ Թբիլիսիում

Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ Թբիլիսիում
30.10.2015 | 22:37

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ: Նրանք անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով: «Աներկբա է, որ թե Հայաստանը և թե Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014 թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015 թ. 9 ամիսների արդյունքով»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ